Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իլհամը մինչնիկոլական Հայաստանի «դեմ կզած, ծնկաչոք խնդրարկու էր»»․ Վահրամ Աթանեսյան

02:06, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
«Իլհամը մինչնիկոլական Հայաստանի «դեմ կզած, ծնկաչոք խնդրարկու էր»»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Իլհամը չեղարկեց քիուեսթյան պայմանավորվածությունները, Իլհամը ոչ մի անգամ պաշտոնապես չհայտարարեց, որ ԼՂ կարգավորման իրավական հիմք է ճանաչում մադրիդյան սկզբունքները, Իլհամը ձախողեց Կազանը, Իլհամը մոտ տասը միլիարդ դոլարի արդիական սպառազինություններ գնեց, 2016-ին քառօրյա պատերազմ սանձազերծեց ու մնաց անպատիժ, Իլհամը հասավ նրան, որ մադրիդյան սկզբունքները, ըստ էության, չեղարկվեն, Իլհամը կարողացավ (եթե հավատանք վարկածին, որ Նիկոլին սորոսա-թրքական տանդեմն է իշխանության բերել՝ ինչպես ընդդիմությունն է ասում) Հայաստանում խարխլել պետական կառավարման և անվտանգային ողջ համակարգը, մտնել բանակի և ուժային կառույցների գաղտնարանները, ճշգրտորեն հաշվարկել աշխարհաքաղաքական պահը և տիրանալ Շուշիին, բայց, միևնույն է, Իլհամը մինչնիկոլական Հայաստանի «դեմ կզած, ծնկաչոք խնդրարկու էր»։ Տարածեք, ավելի ու ավելի տարածեք այդ «իզյումինկան»։ Հայ ժողովրդի մի զգալի հատված դեռ ողջախոհությունը պահպանում է։ Երբ կլվացվեն նաև նրանց ուղեղները, ողբերգությունը կամբողջանա․․․»։

3982 | 2
Facebook