Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «2017թ․ սահամանադրական բարեփոխումների հեղինակները հանրությանը ներշնչում էին, որ պատերազմի վերսկսման սպառնալիքի պայմաններում պետք է ունենանք գերկենտրոնացած իշխանություն՝ սուպերնախագահական կառավարում։ Ուղիղ հինգ տարի հետո, երբ աղետալի պատերազմն արդեն եղել, իր սև գործն արել է, նոր Հայեցակարգ է հրապարկվում, որտեղ տրամագծորեն հակառակն է ասվում՝ իշխանության մեկ անձի շուրջ գերկենտրոնացումն արդյունավետ չէ, գործադիր իշխանությունը պետք է բաժանվի նախագահի և վարչապետի միջև։ Իսկ 2017թ․-ին ո՞ւմ էր խանգարում վարչապետի պաշտոնը, որ սահմանադրությամբ վերացվեց։ Պատերազմի՞ն»։