Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ»․ Սասուն Քոսյան

11:12, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ»․ Սասուն Քոսյան

ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, արվեստագետ Սասուն Քոսյանի գրառումը․ «Սփյուռքի որոշ շրջանակներ մեծ ջանքեր են գործադրում ցույց տալու, թե իբր Սփյուռքը սատարում է Երևանի փողոցների շարժմանը: Լուրեր են տարածել, որ իբր Ռամկավար կուսակցությունը ևս միացել է ՀՅԴ-ին և պահանջում են վարչապետի հրաժարականը: Սակայն ՌԱԿ-ը այսօր հերքեց այդ լուրը, նման բան չկա, և ՀՀ իշխանության հրաժարականը պահանջում են և փողոցի շարժմանը սատարում են միայն ՀՅԴ կուսակցական կառույցները:
     Մի բան պետք է հստակ հասկանալ, որ ՀՅԴ-ն Սփյուռքը չէ: Եվ ոչ մի կուսակցություն էլ Սփյուռքը չէ և այն չի ներկայացնում: Մի բան է՝ տեսնել ինքնաբուխ, անկուսակցական, Սփյուռքի լայն շերտեր ներգրաված երթեր ու հավաքներ տարբեր երկրներում ու քաղաքներում, ինչպիսիք էին թավշյա հեղափոխությունը սատարող հավաքները և 44-օրյա պատերազմի ժամանակ հավաքներն ու երթերը, մեկ այլ բան է՝ կուսակցական հրահանգով կազմակերպված արհեստական հավաքները, ինչպիսիք են այս օրերին տեղի ունեցող դաշնակցական հավաքները: Ոչ մի կուսակցություն չի կարող խոսել Սփյուռքի անունից: Հրահանգով տեղի ունեցող հավաքներն ու հրահանգով գրված նամակները ընդամենը իրենց կուսակցությունն են ներկայացնում և ոչ ավելին»:

Աղբյուրը` Սասուն Քոսյան
4104 | 1
Facebook