Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյո՞ք բոլոր հայերը, ովքեր Հայաստանից դուրս են գտնվում, սփյուռքահայ են»․ Գարեգին Միսկարյան

16:54, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Արդյո՞ք բոլոր հայերը, ովքեր Հայաստանից դուրս են գտնվում, սփյուռքահայ են»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակին «հայկական սփյուռք» է համարվել Սովետական Միությունից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը:
     Շատ հաճախ տարաձայնությունները և վեճերը ծագում են միևնույն բառը տարբեր իմաստմերով ընկալելու պատճառով։ Օրինակ՝ ես վստահ եմ, որ եթե «հայկական սփյուռքի» վերաբերյալ մենք գոնե Վիքիպեդիայում նշածի մակարդակում ունենք որոշակի ընդհանրական պատկերացում և մոտեցում, ապա սփյուռքահայի` որպես մարդու, որպես իրավական կատեգորիայի, վերաբերյալ այդ պատկերացումները շատ տարբեր են։
     Ո՞վ է սփյուռքահայը։
     Արդյոք բոլոր հայերը, ովքեր Հայաստանից դուրս են գտնվում, սփյուռքահա՞յ են։
     Արդյոք համայնքային (ինստիտուցիոնալ) բնակությունը պարտադիր է, թե համայնքից զատ նույնպես սփյուռքահայ է։
     Արդյոք ՀՀ անձնագիր ունեցողը սփյուռքահայ է։
     Սփյուռքահայ է, արդյոք, երկքաղաքացին։
     Իսկ եթե Հայաստանում էլ տուն ունի, էլի սփյուռքահա՞յ է, իսկ տարվա մեջ ինչքան պիտի ապրի Հայաստանում, որ չհամարվի սփյուռքահայ։
     Արդյոք հետսովետական տարածքի հայերը սփյուռքահա՞յ են, թե՞՝ ոչ։ Եթե՝ այո, ապա Ջավախքի հայերը սփյուռքահա՞յ են։
     Իսկ եթե Արցախը չենք ճանաչել որպես Հայաստանի մաս, արդյոք սփյուռքահայ են արցախցիները։
     Իսկ եթե Արցախը ճանաչվի անկախ պետություն ու մարդիկ չուզենան չմիանալ Հայաստանին, արդյոք, սփյուռքահայ կլինեն արցախցիները։
     Իսկ աշխատանքային էմիգրանտները սփյուռքահա՞յ են։
     Իսկ Պարսկաստանի հայերը սփյուռքահա՞յ են, որոնք գրեթե հազար տարի է ապրում են Պարսկաստանում։
     Իսկ համշենայաերը սփյուռքահա՞յ են։ Չէ՞ որ նրանք էլ ապրում են իրենց պատմական հայրենիքում։
     Հայաստանի սահմանից երեք կիլոմետրի հեռու գտնվող իմ հայկական գյուղի հայը սփյուռքահա՞յ է։
     Գրեք՝ ո՞վ է ձեզ համար/մեզ համար սփյուռքահայը։

3050 | 1
Facebook