Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտե՞ղ է թաքնված հակապետական նման մտածողության արմատը»․ Ս․ Սուրենյանց

23:30, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
«Որտե՞ղ է թաքնված հակապետական նման մտածողության արմատը»․ Ս․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ինչքան հասկացա Իշխան Սաղաթելյանի խոսքից` վաղը ՀՅԴ-ն Բրյուսելում «ողջունելու» է Նիկոլ Փաշինյանին, այլ խոսքով` Փաշինյան-Ալիև բանակցություններին զուգահեռ, դաշնակցականները բողոքի ցույց են կազմակերպելու Հայաստանի վարչապետի դեմ։ Չգիտեմ` որտե՞ղ է թաքնված հակապետական նման մտածողության արմատը, ինչպե՞ս կարելի է մի ձեռքով արդարացիորեն բողոքել մեր ներքաղաքական կյանքում օտար երկրների միջամտության փորձերի դեմ, մյուս ձեռքով` օտարի մոտ նվաստացնել երկրիդ թեկուզև ձախորդ ղեկավարին` դաշտ բացելով հակառակորդի ազդեցության մեծացման համար»։

4641 | 2
Facebook