Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոտքի ելե՛ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը»․ Ա․ Զաքարյան

22:36, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
«Ոտքի ելե՛ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը»․ Ա․ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ «Վաղը հավաքվում են Բրյուսելում, որպեսզի վերահաստատեն Արցախը Ադրբեջանին հանձնելու և Հայաստանի որոշ տարածքներ թրքացնելու նիկոլական հանձնառությունը: Նիկոլը Բրյուսելում նորից հայտարարելու է, որ որպես հայ ժողովրդի պատմության բացառիկ հակահայ երևույթ` պատրաստ է շարունակել Հայն ու Հայաստանը կործանելու իր ստանձնած գործը:
     Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը:
     Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին:
     Ոտքի ելե՛ք, մեզ ոչ ոք իրավունք չի տվել դառնալ Նիկոլի և իր դավադիր խունտայի գերին ու զոհը»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
4366 | 1
Facebook