Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը կրակ է բացել․ մեկ զինծառայող վիրավորվել է

19:30, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
Հակառակորդը կրակ է բացել․ մեկ զինծառայող վիրավորվել է

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

10217 | 1
Facebook