Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտում բացվել է Անդրեյ Սախարովի արձանը

19:24, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
Ստեփանակերտում բացվել է Անդրեյ Սախարովի արձանը

Հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկու նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ քաղաքական և հասարակական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի ծննդյան 101-ամյակի առթիվ նրա անունը կրող Ստեփանակերտի համար 8 հիմնական դպրոցի բակում տեղադրվել է ականավոր գիտնական-իրավապաշտպանի արձանը: Պաշտոնական բացմանը ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ, հյուրեր ՌԴ-ից:

Տեսանյութը՝ Արցախի հանրային հեռուստաընկերության

Ստեփանակերտում բացվել է Անդրեյ Սախարովի արձանը
2645 | 0
Facebook