Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին». փաստաբան

15:06, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
«Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին». փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
     Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։
     Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորղ իսկ օրը»:

2684 | 0
Facebook