Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը

10:42, շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.
Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք 2,5 ծովային մղոն հեռավորության վրա մոտեցել են Ալեքսանդրուպոլիսին. խիստ բողոք է ներկայացվել Անկարային, այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԳՆ-ի՝ Թուրքիայի գործողությունները խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, ինչպես նաև բացահայտ վտանգ են ներկայացնում Եվրոմիության համար, քանի որ Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստը դաշնակիցների առանցքային տրանսպորտային հանգույցն է։

7657 | 0
Facebook