Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ

18:12, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ

Այսօր` մայիսի 20-ին, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ford-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները, և շտապօգության բժիշկների խումբն արձանագրել է նրա մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

6176 | 0
Facebook