Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կապիկի ջրծաղիկի դեպքեր են հայտնաբերվել նաև Ֆրանսիայում ու Բելգիայում

15:30, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
Կապիկի ջրծաղիկի դեպքեր են հայտնաբերվել նաև Ֆրանսիայում ու Բելգիայում

Ֆրանսիայում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկով վարակման առաջին դեպքը. հիվանդը երիտասարդ է՝ 29 տարեկան, ով չի այցելել այն երկրներ, որտեղ վիրուսը տարածված է:

Բելգիայում արդեն երկու դեպք է գրանցել, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ վարակման դեպքեր էին գրանցվել Իտալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում։

Կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մեծ բշտիկները կարող են տարածվել ամբողջ մարմնով, որոնք աստիճանաբար վերածվում են թարախաբշտիկների: Ախտանշաններն են՝ ջերմությունը, գլխացավը, մարմնի ցավը:

11507 | 0
Facebook