Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ». փաստաբան

15:00, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ». փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ:
     Արդարադատությունը մնաց Մարիոթի հյուրանոցում: Անկեղծ, կանխտեսելի էր. Նարեկ Մանթաշյանը հո Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ, որ Կ. Ֆարխոյանը ազատ արձակի, վերաքննիչը կալանավորի, Կ. Ֆարխոյանը կրկին ազատ արձակի»:

Հիշեցնենք՝ «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

2192 | 0
Facebook