Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց». փաստաբան

14:54, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Ժորա պապին մեղադրանք առաջադրվեց». փաստաբան

Փաստաբան Միքայել Շխիմյանի գրառումը. «Երեք պատերազմի մասնակից, ձերբակալված այնուհետև ազատության մեջ հայտնված, դաշնակցական Գեորգի Արեստակեսյանին, նույն ինքը «Ժորա պապ»-ին հենց նոր մեղադրանք առաջադրվեց իբրև թե իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարմիր բերետավոր ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու համար!!! Բռնություն իբրև թե վերջինիս կողմից կիրառվել է այն պահին, երբ վերջինը մեջքով պառկած է եղել գետնին, իսկ տուժող ոստիկանը «կոկորդը սեղմելու եղանակով» հատուկ հնարք է կիրառելիս եղել...
     Իրականությունն արտացոլված է տեսանյութում, Գ. Արեստակեսյանի մոտ առկա մարմնական վնասվածքները ֆիքսված են դատաբժշկի կողմից, վերջինը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, սակայն ինչպես տեսնում ենք, մեղադրանք առաջադրվեց հենց իրեն...»:

«Ժորա պապին հենց մեղադրանք առաջադրվեց». փաստաբան
3623 | 0
Facebook