Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր Հայաստանում նույնիսկ օտարերկրյա դեսպաններն են ենթարկվում վերբալ հարձակման». Կ. Անդրեասյան

14:30, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Այսօր Հայաստանում նույնիսկ օտարերկրյա դեսպաններն են ենթարկվում վերբալ հարձակման». Կ. Անդրեասյան

«Այսօր Հայաստանում նույնիսկ օտարերկրյա դեսպաններն են ենթարկվում գոնե վերբալ հարձակման, երբ չեն բավարարում առանձին խմբերի քաղաքական ճաշակները: Ես չեմ խոսում նույնիսկ պաշտոնյաների մասին, որոնք պետք է արժանիորեն քննադատվեն, բայց պաշտոնյաները կրկնակի հարձակման թիրախ են, ինչպես նաև մնացած բոլորը՝ անցորդները, որոնք ուղղակի կարող են դուր չգալ որևէ խմբի, ով օգտագործում է ժողովրդավարությունը, որպեսզի հարձակվի ժողովրդավարության վրա: Սա ամենևին չի արդարացնում ո՛չ նախարարներին, ո՛չ ոստիկաններին, ո՛չ դատավորներին, ո՛չ էլ որևէ պաշտոնյայի»,- «Մարիոթ»-ում անցակցվող համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

2549 | 0
Facebook