Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՄՆ դեսպանատունն ու Freedom House-ը ցուցակ են տվել. հո դուք գիժ չեք». Արամ Վարդևանյան

13:06, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«ԱՄՆ դեսպանատունն ու Freedom House-ը ցուցակ են տվել. հո դուք գիժ չեք». Արամ Վարդևանյան

«Մենք կարողացանք ներս մտնել, բարձրացանք վերև ու քանի որ ավելի մոտիկանում ես իշխանությանը, օրենքը վերանում ա՝ ընդհուպ մինչև... լավ, չեմ հասկանում՝ հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան: Իմ գործընկերոջ՝ Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում ա հայ տղամարդը. հանուն ինչի՞»,- դուրս գալով «Արմենիա Մարիոթից»՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Պատկերացրեք, ստեղ ներս մտնելու համար ժողովրդավարական ԱՄՆ դեսպանատունը, Freedom House-ը ցուցակ են տվել՝ իրանց անուններով, բայց մեջն ընդդիմադիր մարդ չկա, որովհետև իրանք ուզում են լսել միայն իշխանական կարծիք»,- հավելեց նա՝ վանկարկելով «ամոթ»:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չէին տվել մասնակցել համաժողովին:

«ԱՄՆ դեսպանատունն ու Freedom House-ը ցուցակ են տվել. հո դուք գիժ չեք». Արամ Վարդևանյան
4470 | 1
Facebook