Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյոք ռուսամե՞տ է հականիկոլական պայքարի հիմնական դրոշակակիր Դաշնակցությունը». Արգիշտի Կիվիրյան

11:30, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Արդյոք ռուսամե՞տ է հականիկոլական պայքարի հիմնական դրոշակակիր Դաշնակցությունը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Գլոբալ առումով որ նայենք, էս բաժանումը՝ արևմտամետների ու ռուսամետների, կարելի ա ասել՝ կեղծ օրակարգ ա։ Օրինակ, Նիկոլն ունի արևմտամետի համբավ, իսկ իր դեմ ներկայիս պայքարողները համարվում են ռուսամետներ։ Բայց արդյոք, օրինակ, ռուսամետ ա՞ ներկայիս հականիկոլական պայքարի հիմնական դրոշակակիր Դաշնակցությունը, ու եթե շատերը տեղյակ են, որ դաշնակները հիմանականում տնավորվել են ԱՄՆ ու Եվրոպա, ու ապրում են Արևմուտքում ախպարներին ազգային-ազատագրական սուոսի տակ խուզելով, ապա շատ քչերն են տեղյակ, որ այս նույն Ռուսաստանում Սովետի փլուզումից հետո ստեղծված Դաշնակցական կառույցները դեռ 90-ականների կեսերին կարելի է ասել բնաջնջվել են ՖՍԲ-ի կողմից, ու ով էլ հատուկենտ մնացել ա, ծակերից ռիսկ չեն անում գլուխները հանել...»:

2578 | 1
Facebook