Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Սորոսականներն» ու «գրանտակերները» ռեժիմի մեդիաներում դարձել են ոստիկանության պաշտպան». Շարմազանով

13:12, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
««Սորոսականներն» ու «գրանտակերները» ռեժիմի մեդիաներում դարձել են ոստիկանության պաշտպան». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Էս ո՞ւր հասանք։
     Սաղ վախտ ոստիկանությանը հայհոյող, քննադատող ու հեղինակազրկող «սորոսականներն» ու «գրանտակերները» ռեժիմի մեդիաներում դարձել են ոստիկանության պաշտպան։
     Վաղն էլ թուրք-ադրբեջանական տանդեմը կարո՞ղ է պաշտպանել նրանց։
     Իսկ դուք շարունակեք ասել՝ մենք քաղաքական հարցերին չենք խառնվում։
     Արդյո՞ք ձեզ դրանց «30 արծաթանոց» պաշտպանությունը պետք է։
     Մոռացա՞ք դրանց պահվածքը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։
     Ո՞ւր մնաց սպայի ու համազգեստի պատիվը։
     Մի՛ նմանվեք տխրահռչակ «պոլիացայներին», մի՛ առաջնորդվեք՝ ով էշ, ես՝ փալան սկզբունքով, մի՛ դարձեք պետություն քանդողների ու հազարավոր մահեր բերած ռեժիմի ձեռքը գործիք»։

1831 | 0
Facebook