«Երթով շարժվում ենք դեպի Բաղրամյան 26, որտեղ ժամանելու է Լիտվայի նախագահը, որտեղ արտահայտելու ենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, պահանջները»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Այս պահին երթն ուղևորվում է նախագահական նստավայր:
Հիշեցնենք՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան: