Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում կտրուկ ակտիվացան «քնած» կամ «լատենտ» նիկոլականները». Վրթանեսյան

10:24, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«Վերջին 2 շաբաթվա ընթացքում կտրուկ ակտիվացան «քնած» կամ «լատենտ» նիկոլականները». Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի գրառումը. «Վերջին 2 շաբաթվա ընթացքում կտրուկ ակտիվացան «քնած» կամ «լատենտ» նիկոլականները։ Նրանք, ովքեր պարտությունից հետո սուս էին կամ նույնիսկ զգուշորեն քննադատում էին իշխանություններին։
     Մեջները կան և՛ «հայրենասերներ», և՛ «լիբերալներ», և՛ «քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում»-ներ...
     Չակերտներով եմ գրում, որովհետև ո՛չ հայրենասեր են, ո՛չ լիբերալներ, ո՛չ էլ ապաքաղաքական... Որովհետև չի կարող հայրենասեր մարդը չնկատել, թե ինչ արեց և ինչ է անում Հայրենիքի հետ Նիկոլը։ Որովհետև լիբերալը չի կարող չնկատել, որ Նիկոլը բռնապետություն է կառուցում։ Իբր ապաքաղաքականների մասին էլ չասեմ...
     Իրականում ո՛չ լիբերալ են, ո՛չ հայրենասեր... անհայրենիք, երեսպաշտ, պատեհապաշտ մկներ են... Սա շատ լավ հասկանալով հանդերձ, ո՜նց եմ ներվայնանում, երբ հիշում եմ, թե ինչպես էին իրենց ճղում մարդու իրավունքների կամ «800 հեկտարի» համար, ինչ տեսարաններ էին սարքում, թե բա վաաաայ, հայրենիքս ծախիիիիին, մարդու իրավունքները ոտնատակ արիիիիին, վաաաաայ-վաաաաայ-հասե՛ք-փրկե՛ք...»:

2329 | 0
Facebook