Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին

23:06, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։ Նախաձեռնության օգտին, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից, 100 սենատորներից արդեն քվեարկել է 51-ը։

Փաթեթը ներառում է ռազմական, տնտեսական և հումանիտար օգնություն Ուկրաինային։ Քոնգրեսն ավելացրել է գումարը մինչև 40 միլիարդ դոլար՝ ի սկզբանե Բայդենի պահանջած 33 միլիարդ դոլարից:
     Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը և Փենթագոնը հորդորել են օրենսդիրներին շտապել՝ զգուշացնելով, որ մինչև մայիսի 19-ը իրենց ֆինանսական միջոցները կսպառվեն Ուկրաինային օգնելու համար։ Օրինագծի ընդունմանը խոչընդոտել է հանրապետական Ռենդ Փոլը, ով պահանջում էր ավելի մեծ վերահսկողություն ծախսերի նկատմամբ:

8727 | 0
Facebook