Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը կրել է օրինակելի բնույթ. ՄԻՊ

21:00, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
Այսօր ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը կրել է օրինակելի բնույթ. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի գրառումը․ «19.05.2022թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով։
     Այսօրվա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։
     Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։
     Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։
     Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։
     Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում»։

1306 | 0
Facebook