Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վե՛րջ տվեք այդ սրիկայությանը, որևէ մեկը չփորձի՛ պիտակավորել»․ Ի․ Սաղաթելյան

20:30, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
«Վե՛րջ տվեք այդ սրիկայությանը, որևէ մեկը չփորձի՛ պիտակավորել»․ Ի․ Սաղաթելյան

«Մի կեղտոտ քարոզչություն է իրականացվում հետևյալ կոնտեքստով՝ եթե պայքարող եք, գնացեք Արցախ։ Սրանով կրկին վիրավորում են մեզ, և արժանապատիվ քաղաքացիներին․․․»,- Ֆրանսիայի հրապարակում, իր ելույթում, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Վե՛րջ տվեք այդ սրիկայությանը․․․սրանից հետո, որևէ մեկը չփորձի պիտակավորել, թե «Արցախ պաշտպանող եք՝ գնացեք Արցախ»։ Երբ որ պետք է եղել, Արցախում ենք եղել, հայրենիքի պաշտպանության կողքն ենք եղել։ Այսօր Արցախի հարցը որոշվում է այս հրապարակում, այս հարցն ունի քաղաքական լուծում։ Հանրային ճնշմամբ դուրս պետք է վռնդենք այս իշխանությանը՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի»,- ասաց Սաղաթելյանը։

3079 | 0
Facebook