Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյո՞ք հայտնաբերվել և ազատազրկվել է ցուցարարին վրաերթի ենթարկողը». Գոհար Մելոյան

19:06, հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ.
«Արդյո՞ք հայտնաբերվել և ազատազրկվել է ցուցարարին վրաերթի ենթարկողը». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Հարգելի ՀՀ ոստիկանություն, խնդրում եմ իրազեկել՝ արդյո՞ք հայտնաբերվել և ազատազրկվել է ցուցարարին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած հանցավոր տարրը:
     Խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարի վրա ավտոմեքենա վարելը, և վերջինիս մարմնական վնաս պատճառելը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
     Բացի այդ, մի շարք իշխանամետ անհատներ «Ֆեյսբուք»-ում կամ այլ սոցիալական հարթակներով հանդես են գալիս խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարներին վրաերթի ենթարկելու ԿՈՉԵՐՈՎ, ինչն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր վերտառությամբ հոդվածի հատկանիշներ, քանի որ, ակնհայտորեն, կոնկրետ անձանց խմբի նկատմամբ իրենց քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարային կոչեր են։
     Հ. գ. Այս սուբյեկտին պետք է նույնականացնել ու նկարը փակցնել ամոթի ցուցանակին»։

Վրաերթը՝ 1:25-րդ րոպեից
Աղբյուրը` Գոհար Մելոյան
3924 | 2
Facebook