44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ մինչև հիմա մեղադրանքի էությունը պատճռաբանված չեն։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել էր երեկ, սակայն ուշ երեկոյան նրան ստորագրությամբ ազատ արձակելու որոշում էր կայացվել։