Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը Պուտինից խնդրել է ցուցարարների դեմ ՀԱՊԿ զորք ուղարկել

22:48, չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Փաշինյանը Պուտինից խնդրել է ցուցարարների դեմ ՀԱՊԿ զորք ուղարկել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է Ղազախստանի օրինակով Հայաստան ուղարկել ՀԱՊԿ զորքեր։

Այս մասին հայտնում է Baza-ի թելեգրամ ալիքը՝ իր մի քանի աղբյուրներին հղումով։ Պատճառը Երևանում և այլ քաղաքներում ամենօրյա զանգվածային ցույցերն են, որոնք վախեցրել են պետության ղեկավարին։

Ըստ աղբյուրի, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ներկայումս նախագահում է Հայաստանը) Փաշինյանը պաշտոնական հարցում է ուղարկել ՀԱՊԿ-ին։

«Նա եկել է Մոսկվա, որպեսզի կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանա. եթե Երևանում իրավիճակը զարգանա ղազախական սցենարով, ապա Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները զորք կբերե՞ն, կճնշե՞ն անկարգությունները և կօգնե՞ն Փաշինյանին մնալ իշխանության գլխին։ «Ազգայնական շարժումն այժմ մեծ թափ է հավաքում երկրում, ինչն սպառնում է պետության սահմանադրական կարգին, հետևաբար անհրաժեշտ որոշումը Հայաստան ռազմական կոնտինգենտ ուղարկելն է»,- մեջբերել է աղբյուրը։ Փաշինյանի խնդրանքը մերժվել է ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից և հենց իրեն են խնդրել հետ կանչել խնդրանքը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն պաշտոնապես հանել օրակարգից»,- գրում է Baza-ն:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նախագահականի պատասխանից հետո Փաշինյանը փորձել է աջակցություն ստանալ անմիջապես Վլադիմիր Պուտինից, սակայն այստեղ նա ևս մերժվել է։

Աղբյուրը նշել է նաև, որ ՀՀ ղեկավարը հանդիպմանը սպասել է հինգ ժամ, սակայն այդպես էլ հավանություն չի ստացել ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հարցի շուրջ։

| | |
12939 | 4
Facebook