Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Իրադարձություններ

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է

16:48, չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ.
Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է

Մայիսի 18-ին՝ ժամը 15։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

| | |
2433 | 0
Facebook