Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջին անգամ է, որ բնակչության բնական աճը վերջին 100 տարիների ընթացքում բացասական է». Հրանտ Բագրատյան

19:48, երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ.
«Առաջին անգամ է, որ բնակչության բնական աճը վերջին 100 տարիների ընթացքում բացասական է». Հրանտ Բագրատյան

Հանրահավաքի բեմահարթակից նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօրվա մեր տնտեսական վիճակը համեմատեց 2017-ի հետ. «Սկսենք մարդկանց թվից: Երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 հազարով՝ 2973000-ից դարձել է 2961000: Մշտական բնակվողների մեջ մտնում են արտագաղթածները, նրանք չեն հանվում այդ թվից: Ինչո՞ւ է պակասել: Եթե 2000-ից 2017 թիվը երկրում ծնվում էր 40 հազար երեխա, մահանում էր 25 հազար մարդ: Վերջին 2 տարին ծնվում է 35 հազար, մահանում է 35500 մարդ: Վերջին 2 տարիներին առաջին անգամ է, որ բնական աճը վերջին 100 տարիների ընթացքում բացասական է: Խնդիրը ծնունդի մեջ չէ, այլ՝ մահվան»:

2508 | 0
Facebook