Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մասքը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ը գնելու համար

12:36, երեքշաբթի, 17 մայիսի, 2022 թ.
Մասքը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ը գնելու համար

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը ծրագրում է վաճառել SpaceX-ի իր բաժնետոմսերի մի մասը՝ Twitter-ի գնման գործարքի ֆինանսավորման համար, այս մասին գրում է New York Post-ը: Ապրիլի վերջին նա պայմանավորվածություն է ձեռք բերել Twitter-ը 44 մլրդ դոլարով գնելու մասին. Մասքը դա համարում է շատ մեծ գումար, ուստի կարող է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը: Ընկերությունը մտադիր է վաճառքը սկսել՝ մեկ բաժնետոմսի համար 70 դոլարով:

5946 | 0
Facebook