Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իջևանում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

23:32, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Իջևանում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանության Իջևանի բաժնում «գույքի դիտավորությամբ ոչնչացում» հատկանիշով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նյութերը նախապատրաստվում են մայիսի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ մասի պետի կողմից ստացված ահազանգի փաստով:

Վերջինս բաժնի պետին հայտնել է, որ Իջևան քաղաքում, Բլբուլյան-Ասլանյան փողոցների խաչմերուկում նկատել է, որ «Նիկոլ Փաշինյան» արձանը պարանոցի և գլխի հատվածում վնասված է:

3890 | 0
Facebook