Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին». Էրդողան

23:06, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
«Թուրքիան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին». Էրդողան

«Թուրքիան չի կարող այո ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Թող չնեղանան»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ «կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։

«Եթե ​​նույնիսկ Ստոկհոլմն ու Հելսինկին հակաահաբեկչական հայտարարություններ անեն, Անկարան չի կարող հավատալ դրանց»,- ասել է Էրդողանը։

Նա նաև խորհուրդ է տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին, որոնք երկուշաբթի օրը ժամանելու են երկիր բանակցությունների համար, «չանհանգստանալ»։

5121 | 2
Facebook