Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

22:06, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Իշխան Սաղաթելյանը կոչով է հանդես եկել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյնի գրառումը․ «Սիրելի հայրենակից,
     մայիսի 17-ին, ժամը՝ 08:00-ին
     -բոլորիդ խնդրում եմ միանալ ձեր գտնվելու վայրի մոտ իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին:
     - Բոլոր վարորդներին խնդրում եմ հատկապես այդ ժամերին ազդանշաններով միանալ բողոքի ակցիաներին
     - աշխատանքի շտապող մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ տեղեկացնել ձեր գործատուներին, որ արդար բողոքի դրսևորման պատճառով դուք չեք կարող ներկայանալ աշխատանքի
     -դպրոցներ և բուհեր շտապող մեր երիտասարդներին կոչ եմ անում բոյկոտել դասերը և միանալ փողոցում բոլորիս ապագայի համար պայքարող արժանապատիվ հայրենակիցներին
     -բոլորին հորդորում եմ կողքի ակցիաների ժամանակ զերծ մնալ սադրանքներին տրվելուց: Մեր ամենաուժեղ զենքը միասնականությունը և համերաշխությունն են, որոնք ցանկացած իրավիճակում հաղթելու են կազմակերպված սադրանքներին:
     Կազմակերպված, առանց հիասթափվելու, նոր ուժով շարունակում ենք պայքարը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն բոլորիս անվտանգ ապագայի»:

4684 | 0
Facebook