Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտում ԽՍՀՄ-ի հսկայական դրոշով քայլերթի մասին

20:36, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Դավիթ Բաբայանը՝ Ստեփանակերտում ԽՍՀՄ-ի հսկայական դրոշով քայլերթի մասին

«Մենք գտնվում ենք չափազանց ծանր վիճակում, մենք գտնվում ենք «վերակենդանացման բաժանմունքում», բացի այդ՝ մենք ողջ ենք, և մեզ ուզում են սպանել․․․ո՞նց պետք է դիմակայենք։ Մենք պետք է դիմակայենք ճիշտ աշխարհաքաղաքականությամբ և ճիշտ արտաքին քաղաքականությամբ»,- Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանելով մայիսի 9-ին Ստեփանակերտում ԽՍՀՄ-ի հսկայական դրոշով քայլերթը, ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենանք, որովհետև սփյուռք ունենք։ Ես անընդունելի և Արցախասպան պահվածք եմ համարում, երբ որ դառնում ենք ռուսատյաց, կամ արևմտաատյաց։ Լավ, ի՞նչ եք ուզում։ Եթե մենք ունենք այդ հնարավորությունը՝ լավ լինել բոլորի հետ, ինչի՞ պիտի վատ լինենք»,- ասաց Բաբայանը։

4730 | 1
Facebook