Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց ճակատագրերի ու Հայաստանի վրա». Հովհաննես Իշխանյան

23:12, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
«Ցույց են տալիս, թե որքան թքած ունեն մարդկանց ճակատագրերի ու Հայաստանի վրա». Հովհաննես Իշխանյան

Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի գրառումը. «Ազատություն ռադիոկայանն ինքն իրենով ցույց ա տալիս, թե որքան անպատասխանատու է ու որքան թքած ունի և՛ լրագրության վրա, և՛ մարդկանց ճակատագրերի ու Հայաստանի վրա։
     Երկու օր առաջ նյութ են տվել Տիգրանաշենից, որը #ՌադԱզատություն արշավի արդյունքում նորից վերահրապարակել են (իբր տեսեք, էս էլ ենք տվել)։
     «Տիգրանաշենը, եթե տանք թուրքին, իմացեք, որ Երևանն էլ ենք տալու»,- նյութում ասում ա 44-օրյա ահաբեկչության հետևանքով տեղահանված, Տիգրանաշենում բնակություն հաստատած Մարինե Փիլոսյանը, որն ահաբեկված է այն մտքից, որ սրանք ուզում են Տիգրանաշենը տան Ադրբեջանին ու ասում ա, որ եթե տան թուրքին «կամ ես պիտի իրան սպանեմ կամ ինքը ինձ»։
     Ընդամենը մի օր հետո տալիս են Ֆազալի Ալիևի մասին պատմող ադրբեջանական Ազատության ծառայության նյութը, որտեղ ադրբեջանցին կարոտում ա հայկական Ներքին Ոսկեպար գյուղը, պատմում ա՝ թե ինչ լավ էին հարևանություն անում հայերի հետ։ Ազատության հայկական ծառայությունը չի կաշկանդվում գյուղի ադրբեջանական անունը տալ։
     Այսինքն մի օր տարբերությամբ․ նկարել են 44-օրյա ահաբեկչության հետևանքով տեղահանված ահաբեկված հայի ու հաջորդ օրը տվել ադրբեջանական «խաղաղության» նյութ։
     Տիկին Փիլոսյաններ, ի՞նչ եք անհանգստանում, նայեք ինչ լավ ադրբեջանցի ձյաձ ա, խաղաղ աչուկներով, հայերի կարոտախտով։ Մենք էլ իբր օբյեկտիվ՝ համ ձեզ ենք լուսաբանում, համ էլ խաղաղ ադրբեջանցուն։
     Նույն ժամանակաշրջանում Ալիևը Երևան, Սյունիք, Արցախ սաղ իրանն ա համարում, ասում ա՝ հայերը չպիտի շատանան, Էրդողանը ցեղասպանության հեղինակ Էնվեր փաշային ա ոգեկոչում, Չավուշօղլուն գորշ գայլերի նշան ա հայերին ցույց տալիս։
     Օբյեկտիվ լրագրությունը դարձրել են ցեղասպանության քարոզ, ինչպես ազատությունը սարքեցին զրպարտություն։
     Շարունակենք չհավանել նրանց, նրանց «Ֆեյսբուք»-ի էջից հանելով մեր լայքը։ Կրկին նշում եմ ընկերների, որոնք հավանում են Չազատություն կայանը, դուք էլ նշեք ձեր ընկերներին, որ չհավանեն այն»։

3293 | 0
Facebook