Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զասը պատասխանել է Փաշինյանին

19:42, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Զասը պատասխանել է Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած քննադատությունը, հայտնել է, որ ՀԱՊԿ առաջնորդները մի շարք առաջարկներ են արել կազմակերպության արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ:
     Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի համար մի շարք էական հարցերի շուրջ կազմակերպությունն այնքան էլ արդյունավետ չի արձագանքում, որքան ակնկալում է Հայաստանը։
     Զասը նշել է, որ համակարգն, ընդհանուր առմամբ, վատ չի աշխատել։ Որոշ խնդիրներ ստիպված են եղել արագ լուծել, սակայն նման բան չպետք է տեղի ունենար։ Չկոտրելով ստեղծված համակարգը` սկզբունքային շտկումներ անելու խնդիր է դրված։
     Գլխավոր քարտուղարի խոսքով` զրուցել են նաև կովկասյան տարածաշրջանի մասին։

Զասը պատասխանել է Փաշինյանին
10128 | 3
Facebook