Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրներին կոչ է արել «անջատվել ինտերնետից»

18:54, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրներին կոչ է արել «անջատվել ինտերնետից»

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները պետք է անջատվեն արտաքին ինտերնետից։ Դա, նրա կարծիքով, կբարելավի տեղեկատվական անվտանգությունը և կօգնի ֆեյքերի դեմ պայքարում, հաղորդում է BelTA-ն։

Լուկաշենկոն կարծում է, որ Արևմուտքը սոցցանցերում ֆեյքերով հարձակվում է ՀԱՊԿ երկրների վրա։ Սա, ըստ նրա, սպառնում է տեղեկատվական անվտանգությանը։

«Մեր դեմ հիմա հիբրիդային պատերազմ է սկսվել, որի մի մասն էլ տեղեկատվական պատերազմն է... Պետք է ակտիվորեն խթանել ՀԱՊԿ-ն սոցիալական ցանցերում, որոնք ինտենսիվորեն օգտագործվում են մեր արևմտյան հակառակորդների կողմից՝ ֆեյքերին և տեղեկատվական սպառնալիքներին արդյունավետ արձագանքելու համար։ Միգուցե ինտերնետում տեղեկատվական պատերազմի պայմաններում մենք պետք է ընթանանք Չինաստանի ճանապարհով»,- ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրներին կոչ է արել է «անջատվել ինտերնետից»
6119 | 0
Facebook