Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռահմոնիի հետ հանդիպումից հետո Պուտինը կհանդիպի Տոկաևի, Լուկաշենկոյի, Ժապարովի հետ

18:24, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Ռահմոնիի հետ հանդիպումից հետո Պուտինը կհանդիպի Տոկաևի, Լուկաշենկոյի, Ժապարովի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ՀԱՊԿ գագաթնաժողովի հիմնական մասից զատ երկկողմ հանդիպումներ կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ:

«Նախագահ Պուտինը, այս բազմակողմ մասի ավարտից հետո, կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը, մասնավորապես, տեղի կունենա նրա երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Գագաթնաժողովի հիմնական մասից առաջ Պուտինը հանդիպել էր Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին։

5183 | 0
Facebook