Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից

16:12, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպումներ կունենա Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարների հետ, ովքեր Մոսկվա են ժամանել ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
     Գագաթնաժողովից առաջ Պուտինը հանդիպել է Տաջիկստանի նախագահի հետ։ «Պուտինը կշարունակի հանդիպումների շարքը, մասնավորապես, երկկողմ հանդիպում կլինի Ղազախստանի նախագահի, Բելառուսի նախագահի և Ղրղզստանի նախագահի հետ», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

11384 | 0
Facebook