Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փորձում եք նորից փուչիկ փչե՞լ». Աղվան Հովսեփյանի ելույթը

14:30, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
«Փորձում եք նորից փուչիկ փչե՞լ». Աղվան Հովսեփյանի ելույթը

Այսօրվա դատական նիստի ժամանակ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադառնալով նախորդ նիստին մեղադրող դատախազներից Կորյուն Սերոբյանի հայտարարությանը: Հովսեփյանը նշեց, որ վերջինը խեղաթյուրել է իր խոսքերը: «Իմ աչքի առաջ, հարգարժան դատարանի աչքի առաջ փորձում եք նորից փուչիկ փչե՞լ։ Չփորձեք մյուս անգամ նման բան անել»:

Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աղվան Հովսեփյանի ելույթը
5279 | 0
Facebook