Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բեռնատարների հերթը «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում». Նաիրա Զոհրաբյան

10:21, երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ.
«Բեռնատարների հերթը «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում». Նաիրա Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է տարածել` կից գրառմամբ. «Մինչ իշխանությունը Մոսկվա-Բրյուսել-Ծերեթելի մայրուղում փորձում է համոզել, որ Նիկոլի հրաժարականը պահանջող ընդդիմությունը ռեւանշիստ-պատերազմական է, մեր հայրենակիցների բեռնատարները շարունակում են շաբաթներով մնալ Թիֆլիսի շրջանցիկ ճանապարհին՝ այդպես էլ չկարողանալով հասնել Ռուսաստան։
     Ինձ քիչ առաջ փոխանցեցին, որ արագա փչացող ապրանքներով բեռնատարների հերթը մի քիչ «առաջ գցելու» համար վրացական կողմը հսկայական գումար է պահանջում։
     Ի դեպ, Լարսի անցակետում Հայաստանը մաքսային կցորդ ունի՝ Արամ Թանանյան անուն-ազգանունով։
     Ինչի՞ համար է սույն կցորդը և ինչի՞ն է կոնկրետ նա կցված՝ հուսանք այս բեսպրեդելով զբաղվող ինչ-որ մեկը կպարզաբանի»։

3911 | 0
Facebook