Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը, Վրաստանն ու ևս մի քանի երկիր հեռացվել են «Եվրոտեսիլ»-ի ժյուրիի կազմից

20:00, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
Ադրբեջանը, Վրաստանն ու ևս մի քանի երկիր հեռացվել են «Եվրոտեսիլ»-ի ժյուրիի կազմից

Մի շարք երկրներ հեռացվել են «Եվրոտեսիլ»-ի ժյուրիի կազմից։ Այս մասին տեղեկացնում է Եվրոտեսիլի պաշտոնոկան eurovision-contest.ru կայքը:
     Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Մայիսի 14-ին կայացած քվեարկության պատճառով հեռացվել են 6 երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի կազմերը:

Նրանց մեղադրում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար։

Հիշեցնենք՝ երեկ ուշ գիշերին ավարտվեց «Եվրոտեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով: Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

11775 | 0
Facebook