Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆինանսների նախարա՛ր, գոնե մի քիչ ֆինանսական պարկեշտություն ունեցե՛ք». Արթուր Խաչատրյան

19:24, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
«Ֆինանսների նախարա՛ր, գոնե մի քիչ ֆինանսական պարկեշտություն ունեցե՛ք». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանրահավաքի բեմահարթակից դիմեց Ֆինանսների նախարարին. «Պարոն Ֆինանսների նախարար, գոնե մի քիչ ֆինանսական պարկեշտություն ունեցեք: Երբ ասում եք, որ 2021 թ-ին արձանագրած 5,7% տնտեսական աճն ավելի էր, քան թե տարվա սկզբին նախատեսած 3,5%-ը, ինչո՞ւ չեք ասում, որ տարվա կեսին վերանայել էիք ձեր կանխատեսումը, դարձրել էիք 6,5%, և ցանկացած կատարողական հաշվարկվում է ճշտված, վերանայված պլանի նկատմամբ: Դուք չգիտե՞ք դա: Շատ լավ գիտեք, բայց թաքցնում եք, որ կառավարությունը չի ապահովել իր առաջ դրված պլանային ցուցանիշը: Նաև չեք ասում, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը ավելի ցածր էր, քան համաշխարհային տնտեսական միջինը և համադրելի երկրների տնտեսական միջինը: Չեք ասում, որ 2021 թվականի էդ հրաշք աճով մենք չենք եկել նույնիկ 2019 թվականի տնտեսական մակարդակին»:

3500 | 1
Facebook