Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն կոնսենսուս կգտնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում». Բլինքեն

19:06, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
«ՆԱՏՕ-ն կոնսենսուս կգտնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում». Բլինքեն

ՆԱՏՕ-ն կոնսենսուս կգտնի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հարցում, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
     «Խոսակցությունը շարունակվում է, կան տարաձայնություններ Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև, բայց հիմնականն այն է, որ երբ խոսքը վերաբերում է անդամակցության գործընթացին, ես վստահ եմ, որ մենք կհասնենք կոնսենսուսի»,- Բեռլինում ասել է Բլինքենը ՆԱՏՕ-ի արտգործնախարարների՝ լրագրողների հետ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
     Նրա խոսքով, ինքը այդ հարցը քննարկել է Թուրքիայի գործընկերոջ հետ, ով դեմ է այդ երկրների՝ դաշինքին անդամակցելուն։

6132 | 0
Facebook