Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պահանջներ է դնում Ֆինլանդիայի և Շվեդիայի առջև՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար

17:54, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
Թուրքիան պահանջներ է դնում Ֆինլանդիայի և Շվեդիայի առջև՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար

Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է ահաբեկիչներին աջակցող երկրներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք չենք սակարկում, և դա քաղաքական սակարկության տարր չէ։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք ընդունել. Դա կայանում է նրանում, որ (Ֆինլանդիան և Շվեդիան) պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ և վերացնեն Թուրքիայի նկատմամբ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումները։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին»,- ասել է նախարարը։

5523 | 1
Facebook