Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու օրը

12:18, կիրակի, 15 մայիսի, 2022 թ.
Հայտնի է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու օրը

Ինչպես տեղեկացրել էինք, Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին: ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը, հավանաբար, դաշինքին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 18-ին, այս մասին հայտնել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկա Հավիստոն: Ինչ վերաբերում է Շվեդիային, ապա Svenska Dagbladet թերթի հաղորդմամբ, երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի մայիսի 17-ին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ չի աջակցում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ նշել էր, որ դաշինքում գրկաբաց կընդունեն Ֆինլանդիային և Շվեդիային: Ռուսաստանն իր հերթին հայտարարել էր, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում: Սպիտակ տունն էլ նշել էր, որ աջակցում է Ֆինլանդիայի և Շվեդիայի ձգտումներին:

Հիշեցնենք՝ երկու երկրներում էլ, որոնք տասնամյակներ շարունակ խուսափում էին ռազմական դաշինքներում ընդգրկվելուց, Ուկրաինայում պատերազմից հետո հասարակական տրամադրությունների կտրուկ փոփոխություն եղավ:

6636 | 0
Facebook