Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Kalush Orchestra-ին` «Եվրոտեսիլ»-ում հաղթանակի կապակցությամբ: «Մեր քաջությունը զարմացնում է աշխարհին, մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան: Հաջորդ տարի Ուկրաինան կհյուրընկալի «Եվրոտեսիլ»-ը. պատմության մեջ երրորդ անգամ և հավատում եմ, որ ոչ վերջին: Ամեն ինչ անելու ենք, որ մի օր ուկրաինական Մարիուպոլը հյուրընկալի «Եվրոտեսիլ»-ի մասնակիցներին ու հյուրերին՝ ազատ, խաղաղ, վերակառուցված»,- գրել է նա՝ Telegram-ալիքում: