«Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Վահե Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի
Ներկայացված հայցով պահանջվում է պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար և հատուցել զրպարտությամբ և վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։
Դատավարության հետագա ընթացքի վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն»: