Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին․ Արցախի ոստիկանություն

16:48, շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Ստեփանակերտի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին․ Արցախի ոստիկանություն

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության, Ասկերանի շրջանային բաժնի, ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված համապատասխան որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սաննիկովայի դին։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
     Նշանակվել է դատբժշկական փորձաքննություն։
     Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
     Նշենք, որ Օ. Սանիկովան Կարկառ գետում անհետացել էր մայիսի 9-ին։ Հերթապահ մասում հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին, որից հետո սկսվել էին որոնողափրկարարական աշխատանքները։

4752 | 0
Facebook