Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

10:36, շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Արարատ Միրզոյանի կինն ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, մոտ մեկ ամսից ավելի է, ինչ ազատվել է աշխատանքից Volo ընկերությունում: Վերջինիս ազատումը տարբեր հարցերի և ընկերության աշխատակիցների շրջանում զարմանքի պատճառ է դարձել, թե ինչն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը:

Շատերի կողմից նրա՝ աշխատանքից ազատվելու հանգամանքը մեկնաբանվեց այնպես, թե աշխատանքից դուրս գալու պատճառն այն է, որ նա ևս կարողանա մեկնել բոլոր այն երկրները, որտեղ իր ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, պաշտոնապես գործուղվում է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց անձամբ զրուցել Գոհար Աբաջյանի հետ, սակայն նա չպատասխանեց ո՛չ մեր հաղորդագրություններին, ո՛չ էլ հեռախոսազանգերին»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

8374 | 1
Facebook