Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լևոն Քոչարյանի ընկերները բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երևան են ժամանել. «Հրապարակ»

10:18, շաբաթ, 14 մայիսի, 2022 թ.
Լևոն Քոչարյանի ընկերները բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երևան են ժամանել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, հակաիշխանական բողոքի ցույցերը սկսվելուն պես Մոսկվայից Երևան են ժամանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի մի խումբ ընկերներ։ Մեզ ասացին, որ ապահով ընտանիքներում մեծացած, փափուկ ապրած այս տղաները Լևոնի հետ երթերի առաջին շարքերում են՝ քայլում են, փողոց փակում, երբեմն էլ տպավորություն ստեղծում, թե Լևոնի «ախրաննիկներն» են։ Լևոն Քոչարյանը երեկ չհերքեց մեր տեղեկությունները:

«Ընկերներիցս մի քանիսը՝ 4-5 հոգի, այո, եկել են»,- ասաց նա՝ հերքելով տեղեկությունները, թե խոսքը մեծահարուստ տղաների մասին է, որոնք հատուկ ինքնաթիռ են վարձել․ «Սովորական չվերթով են եկել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

6506 | 1
Facebook